Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի, որն արդյունավետ կարող է օգտագործվել միզուղիների վարակների և երիկամների հետ կապված խնդիրների դեպքում: Այն կանխարգելում է նաև հեղուկի կուտակումն օրգանիզմում:
Մաղադանոսով թեյը բավական հեշտ է պատրաստել.
բաղադրիչներ.
- 5 ճյուղ մաղադանոս,
- 1 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը.
- մաղադանոսը կտրատեք, վրան եռացրած ջուր լցրեք,
- կրակն անջատեք, թողեք 20 րոպե:
Մաղադանոսը միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է ազատվել մանրէներից, տոքսիններից, ինչպես նաև օրգանիզմում կուտակված այլ վնասակար նյութերից: Այն ուժեղ հակաօքսիդանտ է, որը կարող է չեզոքացնել ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը, նվազեցնել մի խումբ հիվանդությունների առաջացման հավանականությունը: