#Դափնու տերև

Ո՞վ չի սիրում ավելացնել անուշաբույր դափնու տերևներ, երբ պատրաստում ենք արգանակներ, ապուրներ և խինկալի: Դափնու տերևները մերձարևադարձային ծառերից են՝ բնիկ անդրկովկասից։ Այն մի ժամանակ համարվում էր սուրբ ծառ և հաղթողների գլուխները զարդարում էին դրա տերևների ծաղկեպսակներով: Բայց ոչ բոլորը գիտեն դափնու տերևի օգուտակար հատկությունների մասին։ Այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Ես ուզում եմ Ձեզ հետ կիսել իմ բաղադրատոմսերով:

Վաննաներ դափնու տերևներով՝ բարձր ճնշման համար․ Շատ օգտակար է դափնու տերևներով վաննաները: Եռացող ջրի մեջ լցրեք 7 -9 տերև, թողեք թրմվի 15 րոպե: Այնուհետև լցրեք տաք ջրով լցրած տաշտի մեջ (որը չի բարձրացնի Ձեր ճնշումը՝ աստիճանաբար ավելացնելով տաք ջուրը, որպեսզի այն չսառչի) թողեք ոտքերը մնան ջրի մեջ 30 րոպե, որից հետո հագեք բամբակյա գուլպաներ: Արյան բարձր ճնշում ունեցողները նույնիսկ կարող են ոտքերը պահել դափնու տերևներով պատրաստված տաք լուծույթի մեջ:

Լուծույթհոդերի ցավից և արյան մեջ շաքարի բարձր մակարդակից ազատվելու համար․ Հաջորդ բաղադրատոմսը օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև օգնում է թեթևացնել հոդերի ցավը:

Տերմոսի մեջ դրեք դափնու 12 տերև և լցրեք 4 բաժակ եռացրած ջուր: 3 -4 ժամ հետո արգանակը պատրաստ կլինի։ Այն կարելի է օգտագործել բաժակի 1/3 մասով օրական երեք անգամ ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Բայց ես ուզում եմ նախազգուշացնել, որ այս միջոցը չօգտագործեն ստամոքսի խնդիրներ և ստամոքս-աղիքային տրակտի այլ հիվանդություններ ունեցողները։

Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ և եղեք առողջ:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.