#Տղամարդու հարաբերության խնդիրները

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է։

Որո՞նք են տղամարդկանց հարաբերությունների գլխավոր խնդիրները:

  1. Մերժման վախը։ Տղամարդիկ ամենաշատը վախենում են կնոջ մերժումից, քանի որ այդ զգացումը հարվածում է նրանց «տղամարդկային» արժանապատվությանը, զայրութի և ոչ ադեքվատ կեցվածքի պատճառ դառնում ՝ մերժած կնոջ նկատմամբ։ Սովորաբար, նման իրավիճակներում տղամարդիկ պատշաճ կերպով չեն կառավարում իրենց զգացմունքները։ Մերժման վախի և հույզերի կառավարման հմտության բացակայությունը կարող է հանգեցնել հարաբերությունների խզմանը և տղամարդու ինքնամեկուսացմանը։ Իսկ հարաբերությունների նման ավարտից խուսափելու համար անհրաժեշտ է չթաքցնել զգացմունքները, վարել առողջ և արդյունավետ զրույց։
  2. Հոգեկան առողջության խնդիրները թաքցնելը։ Տղամարդիկ, սովորաբար, զույգից թաքցնում են հոգեկան առողջության խնդիրները (դեպրեսիա, անհանգստություն, զայրույթ․․․), քանի որ մանկուց լսել են, որ «ուժեղ» սեռի ներկայացուցիչները պետք է թույլ չլինեն։ Փոխարենը տղամարդիկ պետք է բարձրաձայնեն իրենց հոգեբանական խնդիրների մասին կանանց հետ զրույցների ժամանակ, քանի որ կանայք լսող ու օգնող են։ Իսկ այսպիսի մտերմիկ ու անկեղծ զրույցներն առողջ ու երջանիկ հարաբերությունների կարևոր պայմաններից են։
  3. Ֆինանսական խնամակալությունը։ Սովորաբար, տղամարդիկ լավ են զգում են, երբ ունեն ապահով նյութական միջոցներ և լավ աշխատանք։ Տղամարդկանց արժեքն ու կարևորությունը ուղղակիորեն կապված է իրենց ֆինանսական հաջողության կամ պաշտոնի հետ: Աշխատանքի կամ ռեսուրսի կորուստը նրանց մոտ առաջացնում է լարվածություն, անհանգստություն և դժգոհություն, որը բացասական է անդրադառնում հարաբերությունների վրա։ Ճիշտ է, տղամարդու ընտանիքի միակ ֆինանսական խնամակալի գաղափարը աստիճանաբար զիջում է իր տեղը՝ կնոջ աշխատանքային հավասարության և վարձատրության գաղափարին, սակայն տղամարդիկ դեռ կանգնած են նման խնդրի առջև։
  4. Անվստահություն՝ սեռական հարաբերության ժամանակ։ Տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի շատ դեպքեր կապված են նրա նյարդահոգեբանական վիճակի հետ։ Հետևաբար, տղամարդու մոտ այն զգացումը, որ նա միշտ պատրաստ պետք է լինի սեռական հարաբերության, ստեղծում է լրացուցիչ լարվածություն, որը կարող է բերել էրեկցիայի խանգարման կամ դիսֆունկցիայի։ Իսկ տղամարդը միշտ «պատրաստ» լինելու հրամայականը ճնշող է ու ոչ իրատեսական։ Պետք է մի կողմ դնել ամոթի ու մեղքի զգացումները, քանի որ դրանք ավելի են խորացնում տղամարդու սեքսուալ կատարողականությունը։ Անհրաժեշտ է կիսվել զուգընկերոջ հետ ու փորձել բացատրել նման անվստահության պատճառների մասին։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.