Մենք նկատում ենք կովիդի իրավիճակի որոշակի կայունացում: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, մենք գնում ենք կայուն նվազման: Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի: Այս պահին հանրապետությունում շրջանառվում է օմիկրոն շտաբի B1.1 եւ B1.2 ենթաշտամները: Կարծես դելտա շտամը ամբողջովին դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո:
Այո, ընդհանուր առմամբ, իհարկե, տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց միեւնույն է, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, մենք ունենում ենք նաեւ ծանր դեպքեր, ունենք մահվան դեպքեր»,- կառավարության նիոստում նշեց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը ներկայացնելիս։

Մանրամասները՝ տեսանյութում

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.