Յուրաքանչյուր ոք, ով կյանքում գոնե մեկ անգամ որոշել է նիհարել, վստահորեն լսել է բեռնաթափման և դրա կարևորության մասին։ Սակայն օրգանիզմի բեռնաթափումը կարևոր է ոչ միայն նիհարել ցանկացողների համար, այլ նաև նրանց համար, ովքեր դրա կարիքը կամ ցանկությունը չունեն։
Ի՞նչ է բեռնաթափումը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ օրգանիզմին
Բեռնաթափումը օգնում է օրգանիզմին հանգստանալ: Բեռնաթափման օրերին մենք ընդունում ենք թեթեւ սնունդ, որի մարսումը մեծ ջանքեր չի պահանջում, բացի այդ օրգանիզմը ինքնամաքրվում է:
Բեռնաթափման օրեր թույլատրվում է կազմակերպել շաբաթվա մեջ 1 կամ 2 անգամ: Սա ոչ միայն առողջարար է, այլեւ օգնում է նիհարելուն:

Ինչպե՞ս ճիշտ բեռնաթափում անել
Բեռնաթափման ամենատարածված եւ արդյունավետ տարբերակը կեֆիրովն է: Կեֆիրը առողջարար է՝ բարձրացնում է դիմադրողականությունը, ամրացնում նյարդային համակարգը, լավացնում քունը եւ այլն:
Կեֆիրային բեռնաթափման օրը անհրաժեշտ է խմել միայն 1 լիտր թարմ կեֆիր, ուրիշ ոչինչ չի կարելի ուտել: Բայց եթե քաղցը շատ է տանջում, ապա օրվա ընթացքում կարող եք միրգ ուտել՝ բացի խաղողից եւ բանանից:
Սակայն եթե կաթնամթերքի հանդեպ ալերգիա ունեք կամ պարզապես չեք սիրում, ապա կա բեռնաթափման եւս մեկ միջոց՝ խնձորով: Ձեզ անհրաժեշտ է 1-1,5 կգ ոչ շատ քաղցր խնձոր՝ օրվա ընթացքում ընդունելու համար: Կարող եք նաեւ ջուր օգտագործել:
Մեկ այլ տարբերակ է ամբողջ օրն օգտագործել վարունգ և 0.5 % յուղայնությամբ մածուն։
Կարևոր է պահպանել 4-5 անգամ սնվելն ու օրվա ընթացքում 2-3 լիտգր ջուր խմերը։ Վերջին անգամ սնվել քնելուց 4 ժամ առաջ։
Որքա՞ն է հնարավոր բեռնաթափման միջոցով նիհարել
Բեռնաթափումը ոչ միայն առողջարար է, այլեւ օգնում է նիհարելուն: Ճիշտ բեռնաթափման, ինչպես նաև դրան հաջորդող երկու օրերին ևս ճիշտ սնման արդյունքում հնարավոր է 2-3 կգ նիհարել։ Սակայն բեռնաթափումից հետո սխալ է օրգանիզմը ծանր սնունդով շոկի ենթարկելը, քանի որ բեռնաթափումը լավացնում է նյութափոխանակությունը և մաքրում է աղիները, ինչն էլ նպաստում է քաշի նվազելուն։ Ցանկալի է, որ բեռնաթափումից հետ անցում կատարել ածխաջրային դիետայի, որի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել ածխաջրերով հարուստ սնունդ։
