#Ծովինար Մարտիրոսյանը՝ Նարեկ Հայկազյանի հետ ամուսնության 16–ամյակի և սկեսուրի օգնության մասին

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն ու դերասան Նարեկ Հայկազյանն այսօր նշում են իրենց  ամուսնության 16–ամյակը։

Tert.am Life–ի հետ զրույցում Ծովինարն ասաց, որ օրվա առթիվ ինքն ու ամուսինն իրար հատուկ անակնկալներ չեն մատուցել, բայց դեռ կնշեն իրենց օրը․ «Այնքան զբաղված ենք, որ առավոտյան շնորհավորեցինք իրար ու գնացինք մեր գործերով, սակայն առաջիկայում, անպայման, կնշենք մեր օրը՝ կառանձնանանք բոլորից ու երկուսով կգնանք քաղաքից դուրս»։

Ծովինարը նշեց, որ 16 տարվա համատեղ կյանքի ընթացքում շատ են  եղել դժվարությունները, բայց սերը հաղթահարում է ամեն բան։

«Ես չգիտեմ՝ 16 տարին  ինչպես են կոչում, բայց գիտեմ, որ ամենակարևորը՝ առաջին տարվանից իրար կողքի լինելն է։ Պիտի իրար սիրեք, աջակցեք։ Մենք էլ ունեցել ենք բարդ փուլեր, և դա նորմալ է,– ասաց նա ու հավելեց, որ երկարատև հարաբերությունների ամրության համար իր բանաձևն ունի,–Ընտանիքը պահելու հարցում կնոջ լռությունը ու համբերությունը փրկօղակ է։ Տղամարդիկ բուռն ու էմոցիոնալ են նայում ամեն հարցի, իսկ կանայք խորագետ են, կարող են լռել։ Ես ծայրահեղ պահերին չեմ սիրում խոսել, հակաճառել , դա վատ բանի է բերում, հատկապես, Նարեկի դեպքում»։

Ծովինարը վստահ է՝ տարիների հետ սերը չի վերածվում կապվածության․ «Կապվածությունը կապ չունի սիրո հետ։ Դժվարությունները հաղթահարել օգնում է սերը։ Ես առանց սիրո 1 րոպե չեմ կարող ապրել։ Իհարկե, լինում են պահեր, երբ նեղանում եմ, հիասթափվում, խռովում, բայց դա էլ է առօրյա կյանքի մի մաս։ Տարիների հետ խենթությունը նվազում է, քանի որ երեխաները, աշխատանքը, պարտավորությունները սահմանափակում են, բայց սերը մնում է։ Երբեմն, այնքան քիչ եմ տեսնում Նարեկին, որ կարոտում եմ, բայց կարևոր գործոն է, որ մենք կախված չենք իրարից, երկուսս էլ ազատ ենք, աշխատում ենք։ Կինը պիտի աշխատ, զբաղված լինի»։

Ծովինարը կարևորեց նաև ընտանիքի գործոնը և նշեց, որ Նարեկի մայրն իր ընկերուհին է։ «Սկեսուրիս հետ շատ եմ կապվել, 16 տարի ինձ ամեն ինչով ընդառաջել է, եթե նույնիսկ սխալ եմ եղել, իմ կողմն է բռնել։ Ես դա շատ եմ գնահատում։ Ամուսնության առաջին փուլում միասին էինք ապրում ու ամեն ինչ շատ լավ էր։ Հիմա ցավոք, առանձին ենք ապրում, բայց միայն այն պատճառով, որ իրենց առանձնատունը քաղաքից հեռու է, դժվար էր ամեն օր աշխատանքի գնալը, կենտրոնում տուն վերցրեցիք, տեղափոխվեցինք»,– եզրափակեց դերասանուհին։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian