#«Ծերություն». չկա նման հիվանդություն, կան բացասական հոգեբանական ցուցումներ մեր ներսում

Լավագույն ժամանակը միշտ այս պահն է: Իսկ ամենամեծ արգելքները չեն գտնվում դրսում, դրանք մեր ներսում են:

Սենատի անդամ հռոմեացի Մարկ Կատոնը սովորել է հունարեն լեզուն 80 տարեկանում: Սոկրատեսը 70 տարեկանում սովորել է նվագել տարբեր երաժշտական գործիքների վրա և հասցրել է դրանց տիրապետումը կատարելության: Միքելանջելոն իր ամենանշանակալից կտավները ստեղծել է 80 տարեկանում: Նույն հասակում Գյոթեն ավարտել է իր «Ֆաուստը»: Իսահակ Նյուտոնը մինչև 85 տարեկանը զբաղվում էր գիտական գործունեությամբ: Լև Տոլստոյը 82 տարեկանում խոտ էր հնձում, և ոչ մի երիտասարդ հնձվոր չէր հասցնում նրա ետևից: Կոմպոզիտոր և դիրիժոր Իգոր Ստրավինսկին ստեղծագործել է մինչև 88 տարեկանը, Վիկտոր Հյուգոն՝ մինչև 83, հին հռոմեացի դրամատուրգ Սոֆոկլեսը՝ մինչև 90: Բեռնարդ Շոուն ստեղծագործում էր մինչև 94 տարեկանը:

Եվ ի՞նչ է այս ամենը նշանակում:

Միայն մեկ բան. չկա «ծերություն» հիվանդություն, այլ կան միայն ոչ ճիշտ հոգեբանական ցուցումներ:

«Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք: Նույնիսկ, եթե դա լսում եք Ձեր սեփական գլխում»,- խորհուրդ է տալիս հայտնի հոգեբույժ Դենիել Ամենը:

Բոլոր մեծ արգելքները մեր կյանքում գտնվում են մեր ներսում:

Մեր հոգին, մեր ներքին ուժերը տարիք չունեն: Քանի դեռ մենք կենդանի ենք, մենք ունենք շանս ավելի վեր բարձրանալու:

Մի սպասեք լավագույն ժամանակների. լավագույն ժամանակը կարող է լինել միայն մեկը, և դա կոչվում է «հիմա»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian