#Ինչո՞ւ չեք արձագանքում Ադրբեջանի հայատյաց քայլերին. Բողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի մոտ

Երեւանի մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու համար:

Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պատերազմի հետեւանքով գերեվարված հայ գերիների, Արցախի օկուպացված շրջաններում իրականցվող մշակութային ցեղասպանության վրա։

Հիշեցնենք, որ այժմ Երեւանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու։ Նրանցից մեկն իշխող «Նոր Ադրբեջան» իշխող քաղաքական ուժից է։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.