#Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «ԱԺ բեսեդկում հով լռվածներին

Զարմանում եմ, որ էսքան ժամանակ տարատեսակ սիմուլյակրներ դեռ չեն հասկացել, որ ինձ սպառնալը, ահաբեկելն անիմաստ թիթիզություն է։ Առնվազն ուղեղաթափ ինֆուզորիա պետք է լինել՝ դա չհասկանալու համար։

Եվ այսպես՝ հունվարի 5-ից սկսած «Հայաստան» դաշինքի պատգամավորը All-inclusive ռեժիմով, ինչպես յուրաքանչյուր հարցազրուցի նախաբանում է ասում՝ «օգտվելով առիթից» ներողություններ է խնդրում Նիկոլից։ Ու քանի որ ես չեմ բնակվում իշխանական լրատվամիջոցներում, նվաստացման այդ Non Stop ռիտուալները տեսնում եմ բավականին ուշացումով, և, օգտվելով առիթից, տալիս եմ միակ տրամաբանական հարցը, որը կտար ՀՀ յուրաքանչյուր սթափ քաղաքացի՝ «իմ խիստ արմատակա՛ն ընդդիմադիր, մենք քեզ ինչի՞ համար ենք ուղարկել ԱԺ»։ Սույն մինուճար հարցին պատասխանելու փոխարեն բարձրանում է համազգային մի բոլոլա, իսկ All-inclusive ռեժիմով ներողություն խնդրողի կուսակցապետը մի երկար նամակ է գրում առ այն, թե ինչ կռված տղա է իրենց պաշտպանյալը։ Կռված տղա լինելն ինդուլգենցիա չի Նիկոլից Non Stop ռեժիմով ներողություն խնդրելու համար, հատկապես, որ ձեր մանդատի ֆունկցիան դրա տրամագծորեն հակառակն է։ Ու ոչ էլ ձեր մանդատի ֆունկցիայի մեջ է մտնում, օրինակ, գնալ Նավակ Ճոճողի սենյակ և առաջարկել համոզել Սեյրան Օհանյանին, որ նա էլ համոզի Քոչարյանին, որ պերմանենտ չընտրվող Արթուր Ղազինյանի փոխարեն իրեն առաջադրեն հանձնաժողովի փոխնախագահ՝ խոստանալով հնարավորինս լոյալություն։ Ու էդ դիշովի դեմագոգությունը, թե ընդդիմությանը քննադատողը ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին, թարգեք։ Մտքներովդ չանցնի, թե էդ «կռուտիտով» արդարացնելու եք ԱԺ բեսեդկում ձեր հով լռվելը։ Չի լինելու։ Այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է, և ձեզ մանդատ չի տրվել Նավակ Ճոճողի, Անդրանիկ Քոչարյանի, Վահե Ղալումյանի կամ Խաչատուր Սուքիասյանի սենյակներում ստվերային մուտիլովկաներ անելու համար։

Ձեր մանդատը մեկն է՝ հեռացնել Նիկոլին։

Կա՛մ անում եք, կա՛մ հեռանում եք Նիկոլի հետ միասին՝ հեզաքայլք։ Հա, ձեր շպանաներին էլ հավաքեք ու կոնսերվացրեք՝ որպես ժամկետնանց կիլկի։ Ոստիկանություն չեմ դիմելու։ Պատժելու եմ անձամբ։ Սամոլիչնո։ Մնացածը՝ հաջորդ դասին»։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian