#այսուհետ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կրելու է աշխարահռչակ լեգենդ Շառլ Ազնավուրի անունը
Հարգելի Հայրենակիցներ այսուհետ մենք Ազնավուրական ենք …. Charles Aznavour/Շառլ Ազնավուր
Սիրով տեղեկացնում եմ ձեզ , որ Շառլ Ազնավուր քոլեջն արդեն ստացել է գրանցում և այսուհետ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կրելու է աշխարահռչակ լեգենդ Շառլ Ազնավուրի անունը, որպես Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ: Երբ գաղափարի շուրջ համախմբում ես այնպիսի մարդկանց , որոք քեզ հավատում են , ապա անհնարինը դառնում է իրագործելի: Շնորհավորում եմ այս պատմական իրադարձության առթիվ իմ բոլոր գործընկերներին, դասախոսներին , ուսանողներիս, Ազնավուր ընտանքին, Ազնավուր հիմնադրամին, ԿԳՄՍՆ-ին և մեր հայրենակիցներին:
Ի գործ դեպի նոր նվաճումներ…..📚🎶🎶
Հարգանքով.
Շառլ Ազնավուր քոլեջի տնօրեն
Վրեժ Կիրակոսյան

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.