#Ենթաստամոքսային գեղձ

Ինչպես գիտենք, ենթաստամոքսային գեղձը կենսական դեր է խաղում մարսողական և էնդոկրին համակարգերում: Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները օգնում են քայքայել ճարպերը, սպիտակուցները և ածխաջրերը: Դրանք օգնում են օրգանիզմին մարսել և կլանել կերած սնունդը:

Ենթաստամոքսային գեղձի հիվանդության ախտանիշները․ 

  • Ցավ որովայնի վերին հատվածում
  • Ախորժակի կորուստ
  • Մաշկի և աչքերի դեղնացում
  • Մեջքի ցավ
  • Մետեորիզմ
  • Սրտխառնոց
  • Փսխում

Մթերքներ, որոնք լավ են ազդում գեղձի աշխատանքի վրա․

Սխտոր

Սխտորը պարունակում է արժեքավոր սելեն, օլիգոսաքարիդներ և ֆլավոնոիդներ, որոնք արդյունավետորեն կանխում են ենթաստամոքսային գեղձի բորբոքային պրոցեսները:

Վարսակի փաթիլներ

Պանկրեատիտ ունեցող մարդիկ կարող են շատ նիհարել, քանի որ նրանց մոտ բացակայում են ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող ֆերմենտները՝ մարսողության համար: Վարսակի փաթիլները մանրաթելի լավ աղբյուր է և ցածր սպիտակուցի պարունակության շնորհիվ կարող է կանխել քաշի արագ կորուստը և շաքարախտը: Հարմար են նաև շագանակագույն բրինձը, հնդկաձավարը, գարին և այլն:

Բալ․

Բալը բնական հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, միացություն, որն օգնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելմանը: Հիշեք՝ բալի պտուղները մեծ օգուտներ են բերում մեր առողջությանը։

Բրոկկոլի

Բրոկկոլիի բաղադրիչը, որը կոչվում է ապիգենին, պաշտպանում է ենթաստամոքսային գեղձի հյուսվածքը: Բրոկկոլիից բոլոր կենսական սնուցիչները ստանալու համար խորհուրդ է տրվում այն ​​ուտել թեթև շոգեխաշած վիճակում։ Բանն այն է, որ բրոկկոլիի չափից ավելի եփումը կարող է հեռացնել սննդանյութերի ճնշող մեծամասնությունը:

Կաղամբ

Կաղամբի կանոնավոր օգտագործումը կարող է պաշտպանել ենթաստամոքսային գեղձի բորբոքումից։ Կաղամբը հարուստ է վիտամին C-ով, սակայն պարունակում է նաև վիտամին B6 և ֆոլաթթու: Կաղամբն արտադրում է գլյուկոզինոլատներ, որոնք հակաքաղցկեղածին միացություններ են։ Դրանք, իրենց հերթին, զարմանալի կարողություն ունեն նվազեցնելու ԴՆԹ-ի վնասը և բջիջների մուտացիան, ինչպես նաև արգելակելու գործընթացները և խթանում բջիջների անվերահսկելի աճը:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.