#Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հանրային սննդի փակ օբյեկտներում  ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումն արգելելու որոշմանը, ասել է․


«Փորձը ցույց է տալիս, որ հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը ընկնում է մեկ-երկու ամիսների ընթացքում, բայց շատ արագ էլ վերականգնվում է, որովհետև եթե հասարակության մի մասի համար ծխելն առավելություն է, մյուս մասի՝ զգալի հատվածի համար հանրային սննդի օբյեկտներում ծխելը թերություն է: Մարդիկ, ովքեր չեն ծխում և նույնիսկ ծխողները, տհաճությամբ են մտնում հանրային սննդի օբյեկտներ, որտեղ ծխելը կարելի է»,- նշեց Քերոբյանը, ապա շարունակեց․

«Ինքս ևս ծխող եմ եղել և չորս տարի առաջ ազատվել եմ այդ վնասակար սովորությունից: Մինչև այդ ծխում էի օրական երեք տուփ, բայց երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելն արգելված էր հանրային օբյեկտներում, ընդամենը մի տուփ էի ծխում: Այսինքն` միջավայրը ստիպում էր, որ ծխողները ավելի քիչ ծխեին: Օրվա ընթացքում անհարմարություններ էին լինում, բայց օրվա վերջում, երբ դու ավելի քիչ ես ծխել, քան սովորաբար, քեզ շատ ավելի լավ ես զգում»։

Վերջում Քերոբյանը դիմեց բոլոր ծխողներին՝ խորհուրդ տալով, որ եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.