Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել:
Fullpicture.ru-ն ներկայացնում է 10 կենդանի, որոնք համարվում են աառավել խելացի:
1. Ծովառյուծներ
Հետազոտությունները ցույց են տվել, որ ծավառյուծները կարողանում են տրամաբանել:
2. Մրջյուններ
Մրջյունները ստեղծում են մեծ գաղութներ, որտեղ գործում է կաստաների բաժանումը: Նրանք նաև կարողանում են այլ կենդանիներ և բույսեր օգտագործել իրենց նպատակների համար:
3. Ագռավներ
Ագռավները շատ խելացի են: Օրինակ, եթե նրանք ընկույզը չեն կարողանում կտուցով կոտրել, ապա բարձրանում են վեր և այնտեղից նետում քարերի վրա:
4. Ջրասամույրներ
Ջրասամույրները ցուցադրում են կայուն սոցիալական կապեր և ինտելեկտի բարձր մակարդակ: Կարողանում են օգտագործել առարկաները` որպես գործիքներ, ուտելիք հայթհայթելու համար: Նրանք նաև ջրի տատանումից որոշում են գիշատչի մոտենալը:
5. Ութոտնուկներ
Ութոտնուկներն անողնաշարավորների մեջ համարվում են ամենախելացիները: Նրան գիշատիչներից պաշտպանվելու համար օգտագործում են տարբեր ռազմավարություններ, կարողանում են բարդ խնդիրներ լուծել և խաղեր խաղալ:
6. Շներ
Շները մարդու լավագույն բարեկամներն են: Նրանք խելացի կենդանիներ են, հասկանում են մարդկանց հրամանները, հոտառությամբ գտնում են թաքցրած առարկաներ:
7. Խոյադելֆիններ
Խոյադելֆիններն ունեն բավականին կայուն սոցիալական կապեր, նույնիսկ կարողանում են ցավակցել մեկը մյուսին: Ուտելիք հայթայթելիս նրանք ընդունակ են ամենախորամանկ հնարքների:
8. Փղեր
Փղերը կարողանում են մարդկանց հետ հարաբերություններ ստեղծել: Նրանք վարժեցվում են, ինչպես նաև օգտվում են տարբեր առարկաներից: Նրանք նաև հիշողություն ունեն: Եթե փղի հետ վատ են վերաբերվում, նա կարող է հիշել անգամ տասնյակ տարիներ անց ու վրեժ լուծել:
9. Դելֆիններ
Դելֆինների ուղեղի առանձնահատկությունն է, որ այն միշտ արթուն է: Հայտնի է, որ դելֆինները սիրում են խաղալ, միմյանց անուն են տալիս և մարդկանց մեջ երեխաներին տարբերում են մեծահասակներից:
10. Կապիկներ
Կապիկները կենդանական աշխարհի ամենախելացի ներկայացուցիչներն են: Նրանք իրենց խմբերի ներսում վարում են ակտիվ հասարակական կյանք, կարողանում են օգտվել պարզ առարկաներից, արտահայտել տարբեր զգացմունքներ և սովորել շարժումների պարզ լեզուն: