#Կարպ Խաչվանքյան

1998 թվականի նոյեմբերի 23-ին կյանքի 75-րդ տարում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը:

Ստորև ներկայացնում ենք սիրված դերասանի կենսագրությունը:

Կարպ Խաչվանքյան (1923թ. հունվարի 23, Ախալցխա — 1998 թ. նոյեմբերի 23, Երևան), հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (1957), հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։

1941-1944 թվականին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944 թվականից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Տաքսի Տաքսի

հին հայկական կատակերգություն

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.