#անօթևանների կենտրոնի բնակիչ

Շուշիից վերջին օրով մազապուրծ եղած՝ փախել, եկել ենք, հայտնվել փողոցում, հիմա էլ անօթևանների կենտրոնից են հանում, փախստականի կարգավիճակ էլ չեն տալիս։ Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց Վարդաշենում գտնվող Անօթևանների կենտրոնի բնակիչներից մեկը։

«ՀՀ-ում թափառական կյանքով՝ քաղաքից քաղաք, շրջանից շրջան ապրելուց հետո ինձ Արա Զոհրաբյանի միջնորդությամբ գոնե այստեղ էին տեղավորել՝ միայն ինձ, ընտանիքս շարունակում է մի օր այստեղ, մի օր այնտեղ ապրել, նույնիսկ իրենց հետ կապն եմ կորցրել, աղջիկս ուսանող է, չգիտենք՝ ինչ է լինելու»,-ասաց նա։

Բնակիչը մանրամասնեց, որ մի քանի անգամ նամակ է վարչապետ գրել Նիկոլ Փաշինյանին, այն վերահասցեգրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

«Նամակում օրենքի կետով ներկայացվել է, որ փախստականներին պետք է տուն տրվի, ինձ պատասխանում են, որ սահմանամերձ լքված լիքը տներ կան, գնամ այնտեղ ապրեմ, բայց անվտանգության ապահովման մասին չեն խոսում»,-ասաց նա։

Բնակչի խոսքով՝ իրեն մի անգամ էլ ասել են, թե կացարանում է, տեղավորվել, թող այնտեղ մնա։

Հիշեցնենք, որ պետությունը չի երկարաձգել պայմանագիրը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիրը և հունվարի 1-ից Անօթևանների կենտրոնի բնակիչները պետք է տեղափոխվեին Հաղթանակ թաղամասում գտնվող շենք, որը, բնակիչների խոսքով, ապահովված չէ ապրելու համար տարրական պայմաններով։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.