#Ղազախների և հայերի բողոքի ցույցը

Ղազախական սփյուռքի երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ հավաքվել են Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքվերում՝ կապված Ղազախստանում տիրող իրադարձությունների հետ։

Ցուցարարները պահանջել են, որ ՀԱՊԿ ուժերը դուրս բերվեն Ղազախստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Շատերը եկել են ազգային դրոշներով։

Հավաքվածների թվում են եղել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր կոչ են արել դուրս բերել հայկական զորախումբը Ղազախստանից։

Հիշեցենք, որ հայկական զորախումբը ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի կազմում արդեն ժամանել է Ալմաթի։ Զորախմբի կազմում կան նաև կանայք։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.