#շրթներկ

#Ինչ է պատմում Ձեր մասին շրթներկը

1.  Եթե ձեր շրթներկի ձևը համապատասխանում է նկարում ներկայացված շրթներկերից առաջինին, ապա դուք հաստատ հետևում եք կանոններին, հետևողական եք, ամաչկոտ եք, այդքան էլ չեք սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ձեր զսպվածությանը և կազմակերպելու ունակությանը միայն նախանձել կարելի է:

 

2.  Իսկ այսպիսի սրածայր շրթներկի տիրուհին բավականին սուր լեզու ունի, սիրում է վիճել:  Նա բռնկվող է և ինքնավստահ: Չի հանդուրժում սահմանափակումները: Պատրաստ է ազատ շփվել, սակայն ընկերներին ընտրում է մեծ զգուշությամբ:

 

3. Եթե շրթներկը հավասարապես կլորացած է, բայց ունի սուր ծայր, ապա սա այն կնոջն է պատկանում, ով ծնվել է ընտանիքի ամրությունը պահպանելու համար: Ընտանիք, տուն, մտերիմներ… Սա նրա համար ամենակարևորն է: Այսպիսի կանայք հաճախ տառապում են նաև միայնակությունից: Նրանք համառ են մանրուքների հարցում, սիրում են ղեկավարել:

 

4.  Այս շրթներկի տիրուհին շատ վստահելի անձնավորություն է: Այսպիսի կանանց հաճախ նաև անվանում են անձեռնմխելիներ: Նրանք բավականին մեծ կարծիք ունեն իրենց մասին, լավ հետևում են իրենց և զգույշ են: Կենսուրախ լավատեսներ են:

 

5. Այսպիսի կանայք   սիրում են քիթը մտցնել բոլոր գործերի մեջ: Նրանք համարձակ են, նախաձեռնող: Գիտության ասպարեզում այսպիսի լեդիների հաճախ կարելի է հանդիպել:

 

6. Երկկողմանի սրածայր  շրթներկ ունեցողները առեղծվածային կանայք են: Նրանք կենսասեր են, ուրախ, հետաքրքրասեր և մի փոքր էգոիստ: Իրենց հանդեպ ուշադրությունը համարում են բարձր պարգև:

 

7. Հարուստ երևակայություն ունեցող կանանց շրթներկն է: Նրանք գործունյա են, պատասխանատու, կարող են հեշտությամբ արտահայտել սեփական կարծիքը: Նրան միշտ կարելի է վստահել, չունի կամակորություններ: Նա շատ բան տեսնում է, նկատում, բայց ուրիշների հետ չի շտապում կիսվել:

 

8. Ստեղծագործ կանանց շրթներկ է: Նրանք լի են գաղափարներով, երևակայությամբ: Նրանք զգացմունքային են, շուտ սիրահարվող: Նման կինը միշտ պատրաստ է օգնության հասնել: Սակայն կարիք ունի մի փոքր կազմակերպվածության:

 

9. Եթե շրթներկի ծայրը մատիտի նման է սրվել,  ուրեմն նրա տիրուհին բավականին բարձր կարծիք ունի իր մասին, հաշվի չի առնում ուրիշների կարծիքը: Սակայն այսպիսի կանայք կարիք ունեն մարդկային շփման, հեշտությամբ կարողանում են լեզու գտնել: Նրանք հիանալի կին են, մայր, տնային տնտեսուհի: Երբեմն համառ են մանրուքներում, բայց ընդհանուր առմամբ ներդաշնակ են, ինքնաբավ:

 

10. Տձև ծայրով շրթներկ ունեն  անվստահ կանայք: Ավելի շուտ սա կանանց այն տեսակն է, որոնք վախենում են վստահել, իրենց անինքնավստահությունը թաքցնում են ակտիվության ետևում: Յուրաքանչյուր մանրուք կարող է հունից հանել նրանց: Չափազանց շատ սիրում են հաճոյախոսություններ լսել:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian