#Ինչպես կարելի է ազատվել «շաքարային» կախվածությունից

Շաքարավազը չափազանց ուժեղ կախվածություն է առաջացնում, որից ազատվելը բավական դժվար է։ Սննդաբան Անաստասիա Տարասկոն պատմել է այն մասին, թե ինչպես կարելի է ազատվել այս կախվածությունից եւ շաքարավազից անցնել դրա պակաս վնասակար փոխարինիչներին։

Մասնագետի խոսքով՝ առողջության համար առավելագույն օգուտներ ստանալու համար անհրաժեշտ է ամբողջությամբ վերացնել (կամ գոնե նվազագույնի հասցնել) եւ՛ ռաֆինացված շաքարը, եւ՛ շաքարի փոխարինիչները:

Այնուամենայնիվ, եթե չեք պատկերացնում կյանքը առանց քաղցրավենիքի, կարող եք անցնել շաքարի անվնաս փոխարինիչներին։

«Եթե դուք իսկապես սովոր եք շատ քաղցրավենիք ուտել, ապա պետք է դիմանալ քաղցրավենիքից հրաժարվելու 4-6-շաբաթյա կուրսին»,- ասել է մասնագետը։

Նման ժամանակահատվածից հետո քաղցրացուցիչների օգտակար տեսակներ կարելի է աստիճանաբար ներմուծել սննդակարգ, սակայն դրանց չափաբաժինները, ըստ մասնագետի, պետք է լինեն նվազագույն։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian