Վերջերս անցկացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 36.000 մարդ, որոնց հանձնարարված էր գնահատել երաժշտության տեսակները և վերլուծել դրանք:
Արդյունքներից հայտնի դարձավ հետևյալը.
Փոփ— Այս աճը նախընտրողները, որպես կանոն, աշխատասեր են, ունեն բարձր ինքնագնահատական:
Ռեփ և հիփ-հոփ— Ընդունված է կարծել, որ ռեփ սիրողներն ագրեսիվ են և կոպիտ, սակայն հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այդ կարծրատիպը սխալ է. նրանք ունեն բարձր ինքնագնահատական և լի են ազատության ձգտմամբ:
Ռոք երաժշտություն— Պարզվել է, որ այն նախընտրողները, իրականում, քնքուշ ու նուրբ մարդիկ են, ունեն ստեղծագործական ջիղ, սակայն, հաճախ, ցածր ինքնագնահատականով են տառապում:
Պարային երաժշտություն— Ըստ հետազոտողների` մարդիկ, ովքեր նախընտրում են պարային երաժշտություն, ավելի եռանդուն ու նպատակասլաց են:
Դասական երաժշտություն— Երաժշտության այս տեսակը նախընտրողները, որպես կանոն, ինքնամփոփ են, ռոմանտիկ, արվեստասեր և ունեն արժանապատվության վառ դրսևորում:
Ջազ, բլյուզ, սոլո երաժշտություն— Արտահայտված բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ են այն նախընտրողները, հակված են ունենալու ստեղծագործ էություն, բարձր ինտելեկտ և անկաշկանդ են: