#Tigran Nalchajyan
Զուգահեռ իրականությունների Հայաստան, զուգահեռ իրականությունների ժողովուրդ։ Իսկ սա միայն նշանակում է, որ մի մասը զուտ բնակչություն են, մյուս մասը` ազգ։
Ու խնդրում եմ ինձ չփորձեք համոզել, թե կյանքը շարունակվում է։ Եթե ցուցադրականը դառնում է առաջնային ու թքած ունեն հազարավոր ընտանիքների զգացմունքների վրա (իրականում դա բոլորիդ զգացմունքները պետք է լինեն), ապա մենք գործ ունենք շատ լուրջ ու խորը դեգրադացման հետ։
Իսկ եթե ինչ որ մեկը փորձի ասել, թե կյանքը շարունակվում է, ապա կասեմ, որ այո, կյանքի շարունակվելն այլընտրանք չունի։ Ես էլ եմ ուրախանում ու հաճելի ժամանակ անցկացնում, բայց դրա մասին պետք չի ամբողջ երկինքն իմանա։
Տարրական զսպվածությունը, ամոթի զգացումն ու չափի զգացումը դեռ գրողը ծոցը չեն գնացել։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.