#Արա Գևորգյան

Երեկվանից համացանցում տեղեկություն է տարածվել, որ կոմպոզիտոր Արա Գևորգյանը շահել է դատը և Ադրբեջանը ընդունել է, որ «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքները պատկանում են կոմպոզիտորին։

Լուրը ճշտելու նպատակով Starnews.am-ը զրուցել է Արա Գևորգյանի հետ․

«Այս լուրը իրականությանը չի համապատասխանում, բայց այնքան էլ հեռու չէ իրականությունից, որովհետև դատավարությանը պատրաստվում էինք պատերազմից առաջ, իսկ այն փաստաբանը, ով պետք է զբաղվեր այդ գործընթացով, հիմա զբաղված է գերիների վերադարձով»։

Կոմպոզիտորը չի հասկանում՝ ով և ինչ նպատակով է բարձրացնում այս աղմուկը, բայց չի ժխտում, ամեն դեպքում ադրբեջանցիների համար սա լավ հարված կլինի։

Արա Գևորգյանի և ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովի միջև տարաձայնությունը 14 տարվա պատմություն ունի, բայց բոլոր փաստերով կոմպոզիտորն ապացուցել է, որ «Արցախ»-ն իրեն է պատկանում։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.