#Թեհմինա Վարդանյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի առաջին քաղաքապետը դարձավ, որը հեռացավ իմպիչմենթով, իսկ քաղաքապետի պաշտոնի համար քարոզարշավը սկսեց հանրությունը սևերի ու սպիտակների բաժանելով։ Ավելի ուշ՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո, իր կողմից սևերի ու սպիտակների բաժանված ժողովրդին բաժանեց չար ու բարի ուժերի։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը վստահ է՝ անգամ Հայկ Մարությանի հեռացմամբ հայ հանրությունը չի կարող ձերբազատվել այդ բաժանումներից, որովհետև Մարությանի բաժանումները վերցրել ու առ այս պահն իրենց հետ կրում են գործող իշխանությունները։

«Հայկ Մարությանն իր հեռացմամբ չի կարող տանել սևերի ու սպիտակների, չար և բարի ուժերի բաժանումը. չի տանի, որովհետև այդ արտահայտության կրողն այս իշխանությունն է։ Այսօր մեր հասարակությունը բաժանված է տարբեր շերտերի՝ կա չեզոք, ընդդիմադիր, մոլի իշխանական, ու կա նաև այսօր միայն հացի թանկացմամբ հետաքրքրված զանգվածներ, ու կարծում եմ՝ հասարակության գիտակից հատվածի համար է ամենադժվարը լինելու»,- ասաց Վարդանյանը։

Ըստ նրա՝ 2022 թվականին Հայաստանի համար առաջնահերթ է տնտեսության զարգացումն ու դրա հետ ուղիղ կապ ունեցող սահմանների անվտանգությունը, ինչը, սակայն, չի կարելի կապել այս իշխանության հետ։

«Սահմանային կայունությունն է նաև մեր առաջնահերթությունը, որին ավելանում է նաև միջազգային հարթակներում մեր դիրքերի հնարավորին վերականգնումը, էլ չեմ խոսում ամրապնդման մասին, որովհետև այս իշխանությունը մեզ անլրջացրել է ամբողջ աշխարհում, բայց քանի որ 2022 թվականին այս իշխանությունն է դեռ, հետևաբար՝ ակնկալիքներս մեծ չեն»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian