Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ` տվյալ հատվածի ցավը նվազում է, ասում են՝ փոքրանում են նաև հետվիրահատական սպիները, նույնիսկ` այրվածքն է լավանում:

1. Փայլաթիթեղ՝ մկանների ու հոդացավի դեմ: փայլաթիթեղն օգնում է անգամ ռևմատոիդ արթրիտների ու հոդաբորբերի դեպքում:

Կիրառումը: Փայլաթիթեղից կտրված մի կտորով պետք է փաթաթել ցավող հատվածը, վրայից տաք կապել ու թողնել գիշերը: Տվյալ գործողությունը պետք է կրկնել 10-12 օր, ապա ընդմիջում տալ 2 շաբաթ, իսկ եթե ցավը լիովին չի անցել, ապա նույն հերթականությամբ կրկնել միջոցառումը:

2. Փայլաթիթեղ՝ գրիպի ու մրսածության դեմ: Պարզվում է , որ ալյումինե նրբաթիթեղը նաև վարակների դեմ պայքարի միջոց է:

Կիրառումը: Ոտքերը պետք է 5-6 տակ փայլաթիթեղով փաթաթել, սակայն յուրաքանչյուր շերտից հետո թուղթ կամ բամբակյա կտոր դնել և մեկ ժամից հանել: 2 ժամից գործողությունը կրկնել, սակայն նոր փայլաթիթեղով ու կրկին մեկ ժամ հետո հանել: Նորից նույնը կրկնել 2 ժամից: Միջոցառումները կրկնել 7 օր, մինչև վերջնական ապաքինումը:

3. Այրվածքի դեմ: Ալյումինե փայլաթիթեղը մեղմում է այրվածքի ցավը:

Կիրառումը: Վնասված հատվածը սառը հոսող ջրի տակ պահել մի քանի րոպե: Եթե վերք չի առաջացել, ապա այրված հատվածը փափուկ կտորով չորացրեք: Եթե մաշկը վնասված է, ապա ախտահանված կտորով շփեք, ապա այրվածքը ամրակապեք թանզիվով ու վրայից մի քանի շերտ փայլաթիթեղ դնել: Եթե վերք չկա, ապա կարելի է փայլաթիթեղի կտորն անմիջապես այրվածքի վրա դնել, փաթաթել ու հանել միայն այն ժամանակ, երբ ցավը մեղմանա:

4. Փայլաթիթեղով նաև վերջույթների անդամահատումից հետո առաջացած ցավը կարելի է մեղմել: Մասնագետներն համոզվել են, որ ալյումինե նրբաթիթեղը նվազեցնում է վերջույթների անդամահատությունից հետո ֆանտոմային ցավերը:

Կիրառումը: Պետք է թիթեղով փաթաթել այդ հատվածն ու թանզիվով ամրակապել, ցավը մեղմանալու դեպքում՝ հանել:

5. Անքնության ու հոգնածության դեմ: Դիմահարդարները խորհուրդ են տալիս անքուն գիշերների հետքերը դեմքից վերացնել փայլաթիթեղի օգնությամբ:

Կիրառումը: Պետք է ալյումինե նրբաթիթեղի մի քանի շերտ դնել սառցախցիկը` 2 ժամ, ապա սառը շերտերը դնել այտերին ու կոպերին` դեմքին թարմ տեսք տալու համար : Թողնել մի քանի րոպե, մինչև կզգաք, որ այդ հատվածներում մկանները թուլանում են:

Հարց է առաջանում, թե փայլաթիթեղը որ երեսից պետք է օգտագործել: Պարզվում է` տարբեր նշանակությամբ պետք է տարբեր կողմերը կիրառել: Օրինակ` ջերմություն ու տաքություն պահպանելու համար փայլաթիթեղը պետք է փայլուն երեսով անմիջապես դնել մաշկի վրա: Իսկ սառեցման կամ տաքությունից պաշտպանելու համար՝ կիրառվում է փայլատ կողմը:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian