Ամերիաբանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման 2 աննախադեպ առաջարկ` հնարավորություն ընձեռելով բիզնեսին նվազեցնել վարկային բեռն ու ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:

6 ամիս անտոկոս վարկ. 6 ամիս` առանց մայր գումարի վճարման

Առաջարկը նախատեսված է մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար: Տնտեսվարողները 6 ամիս շարունակ չեն վճարելու ոˊչ մայր գումար, ոˊչ տոկոսներ: Այդ 6 ամսվա ընթացքում վարկի տոկոսադրույքը կազմելու է 0%, և տոկոսներ չեն կուտակվելու:

«Խոսքը ոչ միայն չվճարելու մասին է, այլ ընդհանրապես այդ առաջին 6 ամիսների ընթացքում տոկոս չի հաշվարկվելու, դրանից հետո նոր կսկսեն տոոկս հաշվարկվել: 6 ամիս հետո կիրառվող տոկոսադրույքներն էլ բավականին արտոնյալ տոոկոսներ են: Այս արշավը սկսվել է երեկվանից և ուժի մեջ է լինելու մինչև մարտի 31-ը»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյան:

Վարկի գումարի 5% վերադարձ ձեր բիզնես վարկը Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում

Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաև տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ`ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով: Սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ: Գրավադրման համար կատարվող բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից: Չի գանձվելու նաև վարկի տրամադրման վճար:

Տեղեկացնենք, որ հատուկ առաջարկը գործում է մինչև 31.03.2022թ. ներառյալ: Վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն:

Նոր բիզնես վարկի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.