Ուրեմն… փաշինյան նիկոլի ընտանիքին պատկանող կայքը հարձակման է անցել ու ջանասիրաբար փնովում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին…

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն….

Իհարկե, չենք կարող ասել, որ մայրաքաղաքում ամեն ինչ գերազանց է, քանի որ բավականին շատ աշխատանքներ կան դեռ անելու, բայց անկեղծ լինելու համար պետք է նկատենք, որ Մարությանը գոնե փորձում է ինչ-որ բան անել ու նաև որոշ ոլորտներում դրական արդյունքների է հասել…

Հիմա հարց է առաջանում` Փաշինյանի ընտանիքն ինչո՞ւ է այդքան վրդովված, նեղսրտած ու չարացած Հայկի վրա…

Թերևս Նիկոլ-Աննա զույգին ջղաձգում է, որ Հայկը ոչ միայն երես է թեքել իրենցից ու, կարծես թե, այլևս չի ենթարկվում իրենց, այլև լավ թե վատ, քիչ թե շատ աշխատում է հայ քաղաքացիների ու Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների համար, ինչն իրենց պարագայում չես ասի…

Նրանց նյարդային ջղաձգումներին թերևս չանդրադառնայի, եթե այս հայտնի զույգը սլաքներն ուղղեր քաղաքում դեռևս առկա և օրակարգային այլ խնդիրների լուծմանը, այլ ոչ թե «Հայկ Մարության» անձին…

Միանշանակ սա ինքնանպատակ չէ…

Նրանք պարզապես չեն կարողանում ներել Հայկին ու մարսել այն, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:…

Այսօր էլ տեղեկացա, որ հարմարավետ ու գեղեցիկ ավտոբուսների գործարկումից հետո նոր բունտ է բարձրացրել

Մյուս երթուղիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել, թե այդ տարբերակով ավտոբուս վարելը ձեռք չի տալիս, որովհետև «видите ли» «լևի» փող չեն կարողանում աշխատեն…

Լո՞ւրջ…

Եթե այդպես է, ուրեմն շատ լավ է, ուրեմն մի կրակոցով Մարությանը մի քանի գործ է արել` հարմարավետ ուղևորափոխադրող ավտոբուսներ (որոնք, ի դեպ, շատ լավ են աշխատում) և վերացրել է «լևի» փող աշխատելու հնարավորությունը` ներդնելով ստաբիլ աշխատավարձի համակարգ, որից ի դեպ և՛ փոքր, և՛ այս մեծ ավտոբուսների վարորդները գոհ են (ես նրանցից մի քանիսի հետ խոսել եմ առանց ներկայանալու` որպես շարքային քաղաքացի)…

Իսկ բողոքի ակցիան այս ամենի դեմ` արհեստական է…

Օդում կախված լուրերի համաձայն՝ ակցիան հրահրվել է հենց հայտնի զույգի նախաձեռնությամբ…

Ի դեպ, չի բացառվում, որ Աննա-Նիկոլ զույգին հունից հանել է նաև Հայկի անմիջական, առանց անվտանգության աշխատակիցների շփումը քաղաքացիների հետ, ինչի մասին իրենք վաղուց մոռացել են ու ինչը նրանց էլ չի հաջողվի…

Արմինե Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.