Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 500 մարդու, ովքեր ծնվել են 40 և ավելի տարի առաջ ու փորձել են օրինաչափություն գտնել նրանց վարքագծի ու ծննդյան օրվա միջև:

Գարուն

Ըստ մասնագետների դիտարկումների՝ գարնանը ծնված մարդկանց մեծ մասին բնորոշ է թույլ ու անկայուն հոգեկան աշխարհը:

Ամառ

Մարդիկ, ովքեր ծնվել են ամռանը, ինչ-որ չափով նման են գարնանայիններին, նրանք հաճախ են տառապում տրամադրության տատանումներից ու հակված են դեպրեսիայի, համարում են գիտնականները:

Ձմեռ

Իրենց ծննդյան օրը ձմռանը նշող մարդիկ շատ հանգիստ են ու մեղմ: Գիտնականների կարծիքով, նրանց սովորաբար հաջողվում է իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահպանել լավատեսական տրամադրվածությունը:

Աշուն

Ինչ վերաբերում է աշնանը ծնվածներին, ապա հետազոտողների կարծիքով նրանք արտառոց մտավոր կարողություններ ունեն ու ցանկության դեպքում կարող են շատ բանի հասնել իրենց կյանքում:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian