Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը:
I խումբ. Որսորդ

Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ շփվող են, արտահայտիչ, կրքոտ, ինքնավստահ, բարի կամեցող, առատաձեռն են և հաճույքով օգնում են մյուսներին: Նրանցից դուրս են գալիս լավ ղեկավարներ, գործարարներ և սպորտսմեններ: Այդ մարդիկ գնահատում են անկախությունը և ճկունությունը: Երբեմն էլ նրանք լինում են խանդոտ, եսասեր և փոփոխական:
II խումբ. Հողագործ

Համարվում է, որ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ հանգիստ են, լուրջ և էմոցիոնալ կայուն: Նրանք դուր են գալիս մյուսներին, քանի որ երբեք հիստերիկություն չեն անում: Նրանք սովորաբար ունեն ուժեղ բնավորություն, վստահելի են և համառ: Ինչպես նաև կաշկանդված են և ձգտում են կատարելության: Բացի այդ, նրանք հակված են խաբեության: Սակայն, նրանք սովորաբար հավատարիմ են:

Նրանք գիտեն թե ինչպես գաղտնիք պահել, բայց հաճախ չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքներն ու մշտապես ջանում են զսպել իրենց էմոցիաները, քանի որ վախենում են թույլ երևալուց: Ներքուստ նրանք շատ փխրուն են, հաճախ են նյարդայնանում: Այդպիսի մարդիկ ավելի հաճախ են դառնում ալկոհոլիկներ և ունեն ստեղծագործական բնույթ:
III խումբ: Քոչվոր

Արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ հետաքրքրասեր են և հոգատար: Նրանք պաշտպանում են և իրենց և մյուսների հետաքրքրությունները:

Նրանք արագ գրգռվում են, բայց նույնքան արագ էլ հետաքրքրությունը կորցնում են նոր գործերի նկատմամբ: Նրանք դժվարանում են առաջնահերթության որոշման հարցում, ունեն ուժեղ բնավորություն և անկախ ոգի:

Արտաքինից նրանք երևում են շատ երջանիկ, էներգիայով և նախաձեռնություններով լեցուն: Սակայն, ներքուստ նրանց բնավորությունը կարող է ուրիշ լինել, քանի որ չեն ցանկանում իրենց խնդիրներով հոգնեցնել մյուսներին: Նրանք, իրոք, ավելի շատ ուրիշների մասին են մտածում, քան իրենց: Երբեմն լինում են մակերեսային, անհուսալի, եսակենտրոն և անհամբեր:
IV խումբ: Հանելուկ

Արյան չորրորդ խումբ ունեցողներն անկանխատեսելի են, չեն սիրում ձանձրույթ և միօրինակություն, իսկ եթե ինչ-որ բան անում են, ապա ամբողջ հոգով և սրտով: Նրանք կարողանում են փող աշխատել:

Նրանք հակված են սենտիմենտալության, հաճախ խորը և երկար ժամանակ մտածում են վերացական բաների մասին: Որպես կանոն, նրանք ունեն շատ ընկերներ, սակայն նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի մենակ մնան իրենց մտքերի հետ: Այդպիսի մարդկանցից, սովորաբար, դուրս է գալիս ամենաբարեխիղճ աշխատակից կամ ղեկավար` հակված բռնակալության: Ընդհանուր առմամբ, այդ մարդիկ ազդեցիկ են, ուշադիր, զգույշ, խիստ, տաքարյուն, վիրավորվող և ուրիշներին քննարկող:

Սկզբնաղբյուր. 1in.am

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian