Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին։ Հայրերը ավելի շատ հակված են ակտիվ ֆիզիկական խաղերի, նրանք չեն վախենում երեխաների ընկնելուց, սովորեցնում են գլուխկոնծի տալ, լողալ, նստեցնում են ուսերին  և այլն: Սա խթանում է երեխայի ֆիզիկական ակտիվությունը:

Հայրը կարող է մեծ ներդրում ունենալ երեխայի մտածողության զարգացման գործում: Կարծիք կա, որ հայրերը կարող են երեխային սովորեցնել ավելի արագ և ավելի ճիշտ խոսել, քան մայրերն ու տատիկները: Դա պայմանավորված է նրանով, որ հայրերը, ի տարբերություն մայրերի, չեն աղավաղում բառերը: Որպես կանոն, տղամարդիկ ավելի լավ են սովորեցնում երեխաներին գլուխ հանել գլուխկոտրուկներից և մտածողության հետ կապված այլ խաղերից: Հոր հետ շփումը ընդլայնում է երեխաների մտահորիզոնը, նպաստում է հետաքրքրությունների բազմազանությանը:

Հոր կերպարը կարևոր է մայր-երեխա կառուցողական հարաբերությունների հաստատման համար: Երեխայի զարգացման որոշակի փուլում ներդաշնակ հարաբերություններ ունեցող ընտանիքում (սովորաբար, մեկ տարի անց) հայրը օգնում է նրան «առանց ցնցումների առանձնանալ» մորից և մշակել նրա համար օպտիմալ հեռավորությունը: Որոշ հոգեբաններ նույնիսկ խորհուրդ են տալիս հայրերին մասնակից լինել երեխայի համար կարևոր իրադարձություններին, ինչպիսիք են «առանձին ննջարան տեղափոխվելը» կամ մանկապարտեզ գնալը: Մի խոսքով, հայրը երեխայի «ուղեցույցն» է դեպի արտաքին աշխարհ, որի շնորհիվ երեխան իրեն ավելի ապահով է զգում:

Հայրը երեխային սովորեցնում է ադեկվատ ընկալել սոցիալական հիերարխիան, բացատրում է, թե ինչ է նշանակում հեղինակություն և այլն: Ի տարբերություն մոր, ով սիրում է երեխային պարզապես այն պատճառով, որ նա կա, հայրը սովորաբար երեխայից ունի ակնկալիքներ, որոնց երեխան պետք է բավարարի:

Կարևոր է նաև հոր դերը երեխայի սեռական ինքնորոշման հարցում: Տղաները, նայելով իրենց հորը, ստեղծում են վարքի որոշակի մոդել, որին հետագայում հետևում են: Աղջիկները հոր հետ շփվելիս՝ ընկալում են իրենց՝որպես իգական սեռի ներկայացուցիչ: Այս ամենից եզրահանգում՝հայրը երեխային տալիս է այն, ինչ չի կարող տալ մայրը, ծնողները տարբեր են և մեկը մյուսին լրացնող:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.