Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ:

Հեմոգլոբինի հիմնական դերը թոքերից թթվածին որսալն ու դրա պակասն ունեցող կառույցներին՝ օրգաններին ու հյուսվածքներին փոխանցելն է: Իսկ իր երթուղու հակառակ ուղղությամբ հեմոգլոբինը ածխաթթու գազի տեղափոխմանն է մասնակցում: Հեմոգլոբինի աշխատանքի արդյունքում օրգանիզմն էներգիա է ստանում:

Իսկ ինչո՞ւ է նվազում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Փորձենք պարզել, թե ինչ մեխանիզմով է այն առաջանում: Հեմոգլոբինն արյան կարմիր գնդիկներում երկաթի ու սպիտակուցների բարդ միացություն է, որի գոյացման համար պետք է սնունդը բավարար քանակությամբ երկաթ պարունակի ու ստամոքսում և բարակ աղիքներում նորմալ ներծծվի:

Հեմոգլոբինի մակարդակը նորմում պետք է լինի 135-160 գ/լ` տղամարդկանց և 120-140՝գ/լ՝ կանանց մոտ: Հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ կանոնավորելու համար առաջարկվում է երկաթ պարունակող մթերք օգտագործել:

Երկաթի լավ յուրացման համար պետք է նաև C վիտամին ընդունել, օրական առնվազն 80 մգ, ինչը հավասար է 250 գ բրոքոլիի, ծաղկակաղամբի կամ  բրյուսելյան կաղամբի, թարմ ելակի, թուրինջի, արքայախնձորի ու նարնջի հյութի:

Ցածր հեմոգլոբինը կարելի է բարձրացնել հետևյալ մթերքների օգնությամբ.

  1. շիլաներ. հնդկաձավարի, հատկապես՝ կիսաեփ կամ ծլեցրած, լոբի, ոլոռ ոսպ,
  2. մրգերից՝ նուռ, խնձոր, տանձ, սալոր, դեղձ, արմավ, ծիրան ու սերկևիլ,
  3. բանջարեղեն. բազուկ, գլուխ սոխ, լոլիկ, կատոֆիլ (հատկապես` կեղևով խորոված), դդում, նեխուր, սամիթ, սպանախ, բազուկի, խատուտիկի տերևներ,
  4. հատապտուղներից՝ սև հաղարջ, ելակ, մորի,
  5. հյութերից՝ կարմիր մրգերի, նռան, բազուկի ու գազարի մզվածքներ:

Արդյունավետ միջոց է համարվում գազարը. առավոտյան՝ քաղցած ստամոքսին 100 գ քերած գազարը` թթվասերով կամ ձեթով:

Հյութերի խառնուրդներ

  1. Կարմիր բազուկ, գազար և սև բողկ՝ հավասար քանակությամբ. հյութը քամել ու ընդունել օրական 1-2 գդալ, մի քանի ամիս շարունակ:
  2. Խնձորի ու բազուկի հյութը նույնպես օգնում է հեմոգլոբինի մակարդակի կարգավորմանը, սակայն այն պետք է թարմ լինի: Պետք է ընդունել մեկական բաժակ՝ օրական 2 անգամ, 20% բազուկի, 80% խնձորի հարաբերությամբ:

Շատ լավ արդյունք է տալիս աղացած հնդկաձավարը, որը պետք է ընդունել օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ, պարզապես` ջրով:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian