Այս ամիսներին շատերիս մոտ առաջանում է հոգնածությունանտարբերությունալարկոտություն և ուժասպառություն: Այդ ամենի պատճառը վիտամինների անբավարարությունն է, ֆիզիկական ակտիվության թուլացումը, քիչ օդափոխվող շինություններում գտնվելը, որտեղ թթվածնի  անբավարարության խնդիր կա, և օդը սաստիկ չոր է:

Այդ շրջանում սննդի օրաբաժինը պետք է հարստացնել  բանջարեղենովմրգերովհյութերով, քնելուց առաջ խորհուրդ է տրվում խմել 1 բաժակ տաք կաթ, շաբաթական 1 անգամ երիտասարդացնող լոգանք ընդունել կերակրի կամ, ավելի լավ է, ծովային աղով,  հոգնածությունը վերացնելու համար երկար ժամանակ զբոսնեք  թարմ օդում: Սակայն պետք չէ չարաշահել  հատկապես գարնան  արևի ճառագայթները, քանի որ դեմքի ուժգին ճառագայթահարումը ոչ թե վերականգնում է մաշկի թարմությունը, այլ այրում ու վնասում է թուլացած մաշկը:

Չոր մաշկի դեպքում 1 բուռ լորենու ծաղիկների վրա լցնել 100մլ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել և մի քիչ մեղր ավելացնել (գդալի ծայրով): Երեկոյան դեմքն առատորեն թրջել այդ եփուկով և առանց սրբելու թողնել, որ չորանա: Առավոտյան այդ արարողակարգը նորից կրկնել (դեմքը չի կարելի սառեցնել):

Տարեց մարդկանց մոտ կարող են հայտնվել մուգ պիգմենտային բծեր, որոնցից դժվար է ազատվել, իսկ երիտասարդների դեմքը կարող է ծածկվել պեպեններով: Եթե, այնուամենայնիվ, ձեզ չի հաջողվել խուսափել այդ անցանկալի հետևանքներից, ապա փորձեք այս բաղադրատոմսերը:

Պեպենները գունաթափելուն կօգնի խատուտիկի մատղաշ ծաղիկներից պատրաստված եփուկը կամ թուրմը, որի մեջ պետք է թրջել բամբակը եւ դրանով մաքրել դեմքը:

Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը հավասար քանակությամբ խառնել ջրի հետ: Շատ ճարպոտ մաշկի դեպքում ջուր խառնել պետք չէ: Կիտրոնի հյութը քսել պեպեններին:

Մաղադանոսի թուրմ
Այն պատրաստելու համար տերևները պետք է մանր կտրատել, ավելացնել եռացրած ջուր, թրմել, քամել և ստացված թուրմով մաքրել դեմքը:

Ծովաբողկի հյութ

Արմատը մանր քերել, 1թ.գ. հյութը խառնել նույնքան ջրի հետ, բամբակով  քսել բծերին։

Կազդուրող լոգանք
Լոգնոցը լցնել ջրով (37 0C), ջրի մեջ լուծել 300-500գ կերակրի կամ ծովային աղ: Լոգանքն ընդունել 10-15 րոպե, հետո ցայվել։ Այսպիսի լոգանքն առույգացնում է և լավացնում ինքնազգացողությունը:
Եվ Դուք առույգ եք ու հիասքանչ

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.