Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից:

Սև թեյ: Ոտքերը 30 րոպեով դրեք 1 լիտր սև թեյի մեջ: Սև թեյը հակամանրէալլ հատկություններ ունի, և կօգնի նաև հանգստացնել ոտքերը:

Խոնավեցնող նրբաքսուկները կօգնեն ո՛չ միայն փափկացնել մաշկը, այլև պայքարել միկրոօրգանիզմների դեմ, որոնք զգալի վնաս են հասցնում մաշկին:

Խնձորի քացախ: Այս միջոցն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում: 1 լ տաք ջրին 1/2 լ խնձորի քացախ խառնել, ոտքերը դնել լուծույթի մեջ և պահել 20 րոպե:

Նատրիումի բիկարբոնատ: 8 բաժակ տաք ջրին ավելացնել 1/4 բաժակ կերակրի սոդա, կիտրոնի հյութ, ոտքերը դնել լուծույթի մեջ և թողնել 30 րոպե:

Անգլիական աղ: 8 բաժակ տաք ջրին ավելացնել 1/2 բաժակ անգլիական աղ: Աղը կօգնի կարգավորել մաշկի pH-ը, չեզոքացնել վատ հոտի պատճառը:

Եղեսպակ և ռոզմարին: Այս բաղադրիչների համադրությունը թույլ է տալիս վերացնել տհաճ հոտը: Չոր բույսերի տերևների վրա ավելացնել տաք ջուր , ոտքերը դնել լուծույթի մեջ:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian