ՀՀ պաշտպանության նախարարությունը մտադիր է կանոնակարգել պատվաստված զինծառայողների արձակումների եւ արձակուրդների գործընթացը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են կորոնավիրուսի դեմ պատվաստման բացարձակ հակացուցում չունեցող՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով ամբողջական պատվաստումը չստացած՝ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում պատվաստվելուց հետո 28 օրը (4 շաբաթ), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո 14 օրը չլրացած շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները եւ արձակուրդները: Կթույլատրվեն միայն տեսազանգից օգտվելը:

Տեղեկացնենք, որ հուլիս ամսին նախկինում գործող՝ ժամկետային պարտադիր զինծառայողների արձակումների ու արձակուրդների սահմանափակումները հանվել էին: Բայց աշնանը, համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացման եւ հիվանդացության արձանագրված «երիտասարդացման» պատճառով, այդ սահմանափակումները ժամանակավոր՝ հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 14-ը, կրկին ուժի մեջ մտան ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով, այնուհետեւ երկարացվեցին մինչև 2022թ. հունվարի 16-ը՝ պայմանով, որ արձակումներն ու արձակուրդները տրամադրվեն միայն այն ժամկետային պարտադիր զինծառայողներին, ովքեր ստացած կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստումը։

Այսպես, կառավարության նոյեմբերի 11-ի որոշմամբ, տեսակցությունների, արձակումների ու արձակուրդների սահմանափակումը կրկին կիրառվում է հավասարապես եւ պատվաստված, եւ չպատվաստված ժամկետային պարտադիր զինծառայողների նկատմամբ: Սա ըստ պաշտպանության նախարարության՝ կարող է հանգեցնել պատվաստումների գործընթացի ինտենսիվության կտրուկ նվազման։ Այս պատճառով նախատեսվում է կանոնակարգել պատվաստված զինծառայողների արձակումների և արձակուրդների գործընթացը:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.