Սեր և ազատություն
Երբեք մի փորձիր շղթայել այն մարդուն, ում շատ ես սիրում։
Մի խեղդիր խանդով, կասկածներով, դանակը կոկորդին դեմ տալով նվիրվածություն մի պահանջիր.. քեզ ցածրածնելով մի արժեզրկիր նրա զգացմունքները։
Մի խլիր նրանից թթվածինը, այլ եղիր նրա թթվածինը, առանց որի նա չի կարողանա շնչել։
Չկա ավելի քաղցր զգացողություն, երբ դու մարդուն չես պահում, տալիս ես նրան ընտրության ազատություն, իսկ նա ամեն օր, նորից և նորից ընտրում է քեզ։
Եվ նրա համար դու միշտ քիչ ես։
Դա ինքնավստահության հաճելի զգացողությունն է նրանում, ում դու սիրում ես..երբ վայելում ես նրա հետ յուրաքանչյուր պահը, երբ մարմինդ փշաքաղվում է սիրելիիդ հպումից, նրա կողմից արված ցանկացած քայլ, արարք, միտք, յուրաքանչյուր հայացք ու զգացմունք, ապացույցն է այն բանի, որ քեզանից բացի նրան ոչ ոք պետք չէ…
Մի փորձիր դա ուժով վերցնել, ստիպելով որ քեզ սիրեն։
Հարգանքը և վստահությունը — ցանկացած առողջ հարաբերությունների հիմքն է։
Դա հատկապես վերաբերում է սիրուն։
Հիշի՜ր,- սիրող մարդը չպետք է շղթայված նստի և քո ձեռքերը լիզի։ Նա քո կողքին է ոչ թե նրա համար, որ ձեռքիդ մտրակ կա, այլ, որովհետև սիրտն է ընտրել քեզ։
Ընտրել է ինքնակամ!
Սրտին հրամայել չի կարելի, նրան ոչ մի կերպ չես շղթայի։
Ազատությունը,- սիրո միակ և իրական համեմունքն է…
Լիա Ռուսս
(Թարգմ.` Աննա Սեդրակյանի)

Հազար ու մի ուղի անցնես
Տրված է ի վերուստ մի սեր
Այն մեկ է գտնելու է քեզ
Տանի հասնի դեպի աստղեր
Աստղեր, որոնց միայն տեսնում են,
Աչքեր սիրահարված, զգացմունքով լցված․
Ես, քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի
Սիրելիս․․․
ես քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի։

Սրտին չես թելադրի երբեք,
Զարկերը չի լինում կեղծել․
Երկուսը, երբ դառնում են մեկ
Կարող են տիեզերք ստեղծել՝
Աշխարհ, որի վրա ապրում են,
Սրտեր սիրահարված, զգացմունքով լցված
Ես քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի
Սիրելիս․․․
ես քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի։

Խոսք՝ Ավետ Բարսեղյան
Երաժշտություն և կատարում՝ Հայկո 

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.