Եթե դուք լավ դաստիարակություն եք ստացել, ուրեմն ուղիղ սպառնալիքի տակ եք, քանի որ հավատում եք, որ բոլոր մարդիկ այդպիսին են:

Այդ մասին գրում է tayni-mirozdaniya.ru կայքը՝ հղում անելով ամերիկացի հայտնի դերասան Ալ Պաչինոյին:

Կուլտուրան մարդուն պետք է այն բանի համար, որ նա կարողանա ապրել այլ մարդկանց կողքին ու ինքն իր հետ խաղաղ ու ներդաշնակ: Բայց կան մարդիկ, ովքեր դաստիարակված լինելն ընկալում են՝ որպես թուլության նշան:

Ի՞նչ է սա. դաստիարակության արդյո՞ւնք… Այո, որովհետև երեխային ձևավորում են փողոցը, դպրոցը և ծնողները՝ գենետիկան:

Հետևաբար՝ մարդը մշակույթի և դրանով իսկ՝ արժեքային համակարգի արդյունք է: Իսկ եթե դուք լավ դաստիարակություն եք ստացել, ուրեմն դուք ուղիղ սպառնալիքի տակ եք, քանի որ հավատում եք, որ բոլոր մարդիկ այդպիսին են:

Այսպիսի մի ասացվածք կա՝ «Գայլերի հետ ապրելով՝ սովորում ես ոռնալ նրանց պես»: Սա այն մասին է, որ մարդը պետք է իմունիտետ ունենա, պետք է իր շուրջը գտնվող մարդկային տարբեր տեսակների վարքից պաշտպանված լինի:

Հետևաբար՝ մոդելավորելով իրավիճակը, անընդհատ ինքդ քեզ վրա աշխատելով՝ կարելի է հասնել սկզբնական փուլում ուրիշների նեգատիվ վարքագիծը չեզոքացնելու եղանակների տիրապետմանը:

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն այս առնչությամբ հիանալի խոսք ունի. «Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են»: Այսինքն՝ երբ դուք փոքր-ինչ թուլանաք, միշտ էլ կգտնվի մեկը, ով դա որպես սխալ կընդունի ու կօգտվի իրավիճակից:

Պետք չէ թույլ տալ դա:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian