Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
Առաջ ինձ թվում էր, որ երբ մարդ մեծանում է, այլեւս չի լացում, պարզվեց, որ այդ ժամանակ էլ սկսում է լացել…
Սերը անմահ է եւ անմահություն է տալիս այն ամենին, ինչը մեզ շրջապատում է, իսկ ատելությունը մեռնում է րոպեապես։
Որքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչը կարող ենք ակնկալել։
Լացում են միայն լավ մարդիկ։
Ես փորձում եմ երջանիկ լինել, բայց դրա փոխարեն հիշում եմ այն ամենը, ինչ եղել է եւ սկսում եմ լացել։
Ամեն մարդ իր մեջ ամբողջ աշխարհն է պարունակում եւ կարող է այն փոխել այնպես, ինչպես ուզում է, բնակեցնել մարդկանցով, ովքեր արժանի են իր սիրուն, եթե նրա սիրտն ունակ է սիրել կամ ատելությամբ, եթե նա լի է ատելությամբ։
Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:
Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:
Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա:
Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա:
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը: