Ալիևը «Զանգեզուրի» միջանցքի բացման հստակ ժամկետներ է պահանջում։
Անգամ ռազմատենչ հայտարարություններ անում ու սպառնում։
Այո, պահանջում է ու սպառնում։
ԵՎ այդ փաստը ապացուցում է, որ կա բանավոր պայմանավորվածություն իր և նիկոլի միջև։
Սակայն նիկոլը լռում է, փորձում է մանյորվել, խուսափել, դրժել իր խոստումը, շատ լավ հասկանալով, որ նման միջանցքի տրամադրումը կլինի իր իշխանության վերջը։
նիկոլը կանգնած է երկընտրանքի առաջ. կամ համաձայնվում է տրամադրել միջանցքը, որը սակայն կդառնա իր իշխանության գերեզմանափորը, կամ մերժում է ու հրաժարական տալիս։
Բայց վստահ եմ, որ նիկոլը կընտրի երրորդ ճանապարհը՝ կձգձգի ու կհրահրի նոր բախում, Ալիևին հնարավորություն տալով ռազմական ճանապարհով լուծել միջանցքի հարցը, որ ինքը փորձի դարձյալ ջրից չոր դուրս գալ։
Արդյունքում կունենանք և մարդկային և տարածքային կորուստներ։
Հայաստանը ներքաշված է սահող պատերազմի մեջ։
Այդպես է ստացվում, երբ արժանապատիվ խաղաղության փոխարեն, հասարակությունը նախընտրում է խաղաղություն ամեն գնով, անգամ՝ ստորացման ու նսեմացման։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian